▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել ու գրել է. «Փողոցների հիմնանորոգման աշխատանքներ այս տարվա նախնական պլանով նախատեսված չէին, միայն՝ փոսալցում։ Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։

Հիմա արվում է Սարալանջի փողոցում (ընդ որում, բավական որակով է ոչ միայն բուն ասֆալտապատումը, այլև՝ աշխատանքի կազմակերպումը. աշխատում են հիմնականում գիշերային ժամերին, պատշաճ ձևով կահավորում են աշխատանքային գոտին և այլն)»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին