▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ-ն պետք է «քննի իշխանության երիկամները»․․․Վահե Գրիգորյան․ ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը

Խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյան:

Օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը: Թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է: 

ԱԺ-ում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ընտրվելու համար Հանրապետության նախագահի կողմից առաջադրված՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը:  Նա տեղեկացրեց, որ Աժ-ի կողմից սույն  թվականի մայիսի 29-ին Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածուի չընտրվելուց անմիջապես հետո Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ հանդիպել է երկրի իրավական ոլորտի մասնագետների, իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև անհատական զրույցներ ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար դիմած հավանական թեկնածուների հետ:  «Նրանց ընտրությունը, փաստորեն, սահմանափակված էր տվյալ պաշտոնին համապատասխանող ընդամենը մի քանի անհատ իրավաբանների շրջանակով, որից հետո միայն ԱԺ-ին է առաջադրվել Վահե Գրիգորյանի թկենածությունը»,-ասել է Էմիլ Տարասյանը: 

 

ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը նշել է, որ երկրորդ անգամ է ԱԺ ամբիոնից խոսում այս կարգավիճակով, երբ ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար ՍԴ-ի դերի իր պատկերացումները։ «Միշտ եղել եմ այն համոզման, որ 2015 թ-ի դեկտեմբերի փոփոխություններով Սահմանադրության համաձայն՝ գործադիր և օրենսդիր մարմինների միջև իշխանության տարանջատման սկզբունքի կիրառումը չի ունենալու այն խորությունը, ինչ ունենալու է դատական, գործադիր և օրենսդիր մարմիների միջև։ Գործադիր իշխանությունն անխուսափելիորեն հանգեցնելու է նրան, որ այս մարմինների որոշումների կայացումը նույն քաղաքական պլատֆորմի վրա հիմնված ուժի կողմից հանգեցնելու է նրան, որ իրական հակակշիռն օրենսդիր-գործադիր տանդեմին ՀՀ-ում մնալու է արդարադատության համակարգը»,-ասել է  նա։ Վահե Գրիգորյանը նշել է,  որ վստահաբար այս համակարգն ի վիճակի չի լինելու դիմադրել օրենսդիր և գործադիր իշխանության ծանրությանը՝ առանց Սահմանադրական դատարանի աջակցության և իր գործառույթի արդյունավետ իրականացման։

Ըստ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ն ամենազգալի հարվածը կրել է ընտրական վեճերով իրականացված վեճերի ու կայացրած որոշումների արդյունքում։ «Դրա համար թեկուզ բազմաթիվ օբյեկտիվ հիմքեր են եղել, բայց ՍԴ-ն իրեն հեռացրել է փաստերը քննելու, իր սահմանադրական լիազորությունները քնելու կարգավիճակից և այլ դատարանների որոշումների հիման վրա է իր որոշումները կայացրել։ Այս գործելաոճը ՍԴ-ն սկսել է նույնիսկ մինչ 2015-ի ՍԴ փոփոխությունները»,– ասել է նա։ Վահե Գրիգորյանի խոսքով՝ ՍԴ-ն հրաժարվել է ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կոնկրետ խախտումները համակարգային քննության առարկա դարձնել, թեև, ըստ նրա, սա չի նշանակում, որ ՍԴ-ն պետք է բոլոր փաստերը հաշվի առնի։ «Սակայն սա առնվազն նշանակում է, որ ՍԴ–ն բոլոր փաստերը պետք է համախմբի, որտեղ դատավորը վտանգավոր միտումներ կարող է արձանագրել։ Ինչպես ասում են միջնադարյան փիլիսոփանները՝ դատարանը պետք է քննի իշխանության երիկամները, այսինքն՝ սրանք բացարձակ քննության առարկա պետք է լինեն, և մնացած ատյանների կողմից որոշումները, մանավանդ, որ մյուս ատյանները կարող են ազդեցություն ունենալ օրվա քաղաքական իշխանությունից, չպետք է ընդունվեն վերջնական որոշումներ»,-ասել է նա։

 

Օրենսդիրի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ միացմամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին