▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաշինգտոնում կայացել է Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին տեղի ունեցավ ‪Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։‬

Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։

 

Հավելենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա: Փոխարենը Մնացականյանը կհանդիպի Բոլտոնին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ իմ տեղեկությունների Վաշինգտոնում ԱԳ նախարար-Պետքարտուղար երկկողմ հանդիպում կրկին տեղի չի ունենա (վերջին 4 տարում նման հանդիպում տեղի չի ունեցել): Կհանդիպեն Մնացականյանն ու Ջոն Բոլտոնը:

Ոչ, սա չի նշանակում, որ Պետդեպից զատ այլ կառույց է զբաղվելու ԼՂ բանակցություններով` ամերիկյան կոմղից: Սա պետք չէ դիտարկել նաև մեր պաշտոնյաների` վերջին ժամանակահատվածում Վաշինգտոն այցելելու և գործընկերոջը չհանդիպելու դիտանկյունով (Հայաստանի ԱԽՔ-ին չընդունեց Բոլտոնը, Տրանսպորտի նախարարին` Տրանսպորտի քարտուղարը և այլն):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին