▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու. գլխավոր դատախազը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

«Ես խորհրդանշական եմ համարում նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմի ու հատկապես մեղադրյալի հայտարարությունները, այսպես կոչված հորդորները՝ ուղղված դատավորին, որ յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան է տալու»,-այս  մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների և ժողովրդական այն անվիճելի խոսքի մասին, որ այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու: Իրենք դա անում են ակնհայտորեն այլ նպատակով՝ պաշտպանական տակտիկայի կազմակերպվածությունը, նիստերի ընթացքում ասուլիսներ հրավիրելու, բարոյական հոգեբանական ճնշումներ գործադրելու առումով: Իրենք մոռացել են, որ հանցանքի դեպքում են պատասխան տալու, իսկ այն պաշտոնյան, ով մանրակրկիտ կերպով իր գործն է կատարել, իր պարտքն է իրականացրել, նա անհանգստանալու որևէ խնդիր չունի: Մենք հույս ունենք, որ դատավորն էլ բարոյական ու հոգեբանական ճնշմանը չի ենթարկվի»,- ասաց Դավթյանը:

Հարցին՝ արդյո՞ք դատավորը հիմա բարեխղճորեն է կատարում իր պարտականությունները, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ դատարանն այս պահի դրությամբ եթե որեւէ խախտում թույլ տված լիներ, ապա դատախազությունն իր դիրքորոշումն արտահայտած կլիներ.  «Պաշտպանության կողմը գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունի, մենք դա տեսնում ենք: Նպատակի վերաբերյալ կարող եմ ենթադրություններ անել, բայց դրանք միայն ենթադրություններ են: Նախորդ նիստը հարց ու պատասխանի էր վերածվել, երբ պրոֆեսիոնալ իրավաբաններիս համար գործի քննությունը պարզ է»,- ասաց Արթուր Դավթյանը:

Լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք Դավթյանը վստահ է, որ դատախազությունում Ռոբերտ Քոչարյանի հետ կապեր չկան, քանի որ շատերի պնդմամբ՝ տևական ժամանակ Մարտի 1-ի գործով դատախազությունն անգործություն է դրսեւորել, Դավթյանը պատասխանեց. «Դատախազությունն ապացույցներն ըստ էության գնահատող գործառույթ ունեցող մարմին է, այլ ոչ թե ապացույց ձեռք բերող: Մարտի 1-ի գործով որ պահին ինչ ապացույց ձեռք է բերվել, դա գնահատվել է»: Դիրտակմանը, որ ըստ մեղադրանքի՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ապացույցները կեղծել է, Դավթյանը պատասխեց․ «Իսկ դրա մասին դատախազությունն իմացե՞լ է, այդ փաստը պարզվեց այն ժամանակ, երբ հարուցվեց քրեական գործ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին