▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է:

 

Այսօր այդպիսի վճիռ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է

Ինչպես հայտնում է armtimes.com-ը այս մասին ի պատասխան ասաց պատասխանող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը: Նա ասաց, որ գործի վարույթը կարճվել է այն հիմքով, որ հայցվոր կողմը հրաժարվել է հայցադիմումից: «Միաժամանակ հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախս ենթակա է բռնագաձանման 200 հազար դրամ»,- տեղեկացրեց Գյոզալյանը:

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր. հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Նյութն ամբողջությամբ ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին