▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. հայտնաբերվել է մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Հարավ-Արևմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հարթենյանի դին։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մահացածի 62-ամյա եղբորը։

Սպանվածն ու կասկածյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված են եղել։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին