▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ պարտադիր դարձնենք գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը. Արսեն Թորոսյան

 

Այսօր նիստին կառավարությունը քննարկեց ճանապարհատրասնպորտային պատահարներից խուսափելու հնարավոր միջոցները՝ ելնելով վերջին շրջանում պարբերաբար տեղի ունեցող և շատացող ավտովթարների քանակից:

Մի շարք առաջարկների թվում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս հանդես եկավ առաջարկություններով:

«Առաջարկում եմ պարտադիր դարձնենք գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա՝ հաշվի առնելով, որ հիմա մեքենաների մեծ մասը գազով են երթևեկում և դրա պատճառով է եղել զոհերի մեծ քանակը»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի դեպքին՝ նախարարը նշեց. «Առաջարկում եմ բոլոր Վրաստան երթևեկող մեքենաներին սահմանային անցակետեր մտնելուց առաջ բոլորին անխտիր ստուգել գերբեռնվածության համար. ոչ միայն ճանապարհներին՝ ըթացիկ գործունեության ժամանակ ՃՈ-ի կողմից, այլ հենց՝ սահմանային անցակետ մտնելուց: Դա, հուսով եմ, վթարների դեպքում թույլ կտա խուսափել գոնե շատ զոհերից»,- նշեց առողջապահության նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում կքննարկվեն ներկայացված առաջարկները:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին