▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միակ փրկությունը կլինի շատ արագ բալային համակարգը կյանքի կոչելը. Վալերիյ Օսիպյան

 

 

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, որն է ամեն գնով խուսափել ճանապարհատրանսպորտային պատահարներից: Օսիպյանը, մասնավորապես նշեց.

«2018-ի համամեմատ 2019-ին ՃՏՊ-ներն ավելացել են 342 դեպքով: 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ, այս տարի 54 հազար 216 ավտոմեքենա ավել է ներկրվել: Այս ամենը ոչ միայն ոստիկանության գործառույթներով է սահմանափակվում, նաև՝ ճանապարհների վատ լուսավորության, տրանսպորտային միջոցների տեխզննումների աննկատ համակարգի. սա ձևական բնույթ է կրում, կարելի է ասել՝ ընդհանրապես բնույթ չի կրում»,- նշեց Վ. Օսիպյանը:

Ոստիկանապետը նկատեց, որ վարորդներին միայն տուգանելը չի բերում որևէ դրական տեղաշարժի.

«Միակ փրկությունը կլինի շատ արագ բալային համակարգը կյանքի կոչելը: Միայն ու միայն բալային համակարգի մեկնարկը կմեկուսացնի պարբերաբար վտանգավոր խախտում կատարողներին»,- հայտարարեց նա:

 

Կարդացեք նաև՝ Կարգազանց վարորդներին պետք է ընդհանրապես երթևեկությունից հեռացնել․Փաշինյանը՝ մահաբեր վթարների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին