▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը հայտնաբերել է պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կանանց

 

 

 

Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Հուլիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաք

ի վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կանայք:

 

 

 

 

 

 

 

Միջոցառման նպատակն է՝ արգելել մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, բացի այդ՝ նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին: Այս խնդրի հետ կապված ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ ահազանգեր:
Միջոցառումները շարունակական են լինելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին