▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ԱԱԾ տնօրենի կոչը տավուշցիներին

Ինչու՞ են այսօր 7 ոստիկանի ազատել աշխատանքից

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ

Իսկ թե պարոն Ջանջուղազյանն ինչու՞ արտերկրում թողարկած քարտ ունի, էդ առանձին հարց ա․․․Նիկոլ Փաշինյանը կատակեց



2019-07-11 16:40:28

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծը կներկայացվի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:

Հարցը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը՝ նշելով, որ այս համաձայնագիրը կնքելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան այցի ժամանակ:

Փոխնախարարը նշեց, որ կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցութունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Նա նաեւ հավելեց, որ Չինաստանում ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ ամսում համաձայնագիրը կվավերացվի:

 

 

 

Չինաստանի հետ «Սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է Կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում:

Ըստ այդմ, ՉԺՀ քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ պետական սահմանի անցման կետերում: Միաժամանակ, 2018թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8.430 քաղաքացիների, իսկ մեկնել՝ 8.450: Այսինքն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզաների ռեժիմի դյուրացման պայմաններում ներհոսքի ավելացում չի նկատվել:

 

 

 

Համաձայնագրով ՀՀ վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները ովքեր մտադիր են մուտք գործելու և գտնվելու մյուս Կողմի պետության տարածքում իննսուն օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է դիմեն նախապես մուտքի արտոնագիր ստանալու համար:

Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տուրիզմի ոլորտում շատ պոզիտիվ տեղաշարժեր ունենք։ Այս առիթով հընթացս քննարկում տեղի ունեցավ։

Մանրամասն՝ տեսանյութում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.