▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգին կամ սուպեր քաղաքապետը թաքնվում է ՀՀ ոստիկանության ջոկատի թիկունքում. Սոնա Աղեկյան

 

 

Երևանի աղբահանությունից դժգոհող մի քանի քաղաքացիներ այսօր երեք ակցիա էին կազմակերպել։ «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ անդամները աղբով լի տոպրակներով նախ այցելել էին  «Սանիթեք» ընկերություն, ապա Առողջապահության նախարարություն, իսկ վերջում՝ Երևանի քաղաքապետարան։

Քաղաքապետարանում, սակայն, աստիճաններից այն կողմ անցնել քաղաքացիներին չի հաջողվել։ Նրանց ոստիկանները բերման են ենթարկեցին՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ոստիկանության աշխատակիցը պահանջել է, որպեսզի ակցիայի մասնակիցները աղբը նետեն աղբամանը, նրանք դա չեն արել, ինչին հաջորդել է բերման ենթարկելը։

 Ավելի ուշ, Սոնա Աղեկյանն ու Սամվել Մովսիսյանն ազատ են արձակվել: 

Այդ մասին տեղեկանում ենք նաև «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումներից, որոնք ծաղկաքաղը կարող եք դիտել տեսանյութում:

Նշենք, որ ավելի վաղ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել էր.

«Երևանի քաղաքապետարանը վախերի մեջ է և կարգին կամ սուպեր Քաղաքապետը թաքնվում է ՀՀ ոստիկանության ջոկատների թիկունքում, պայքարը շարունակվում է, եղեք պինդ և ամուր»:

 

Հիշեցնենք, որ օրերս   «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանն այսօր սկսել էր աղբահանության ակցիա՝ այդ ձևով իր բողոքն արտահայտելով Երևանի քաղաքապետարանի նկատմամբ: Նրան միացել էին մի խումբ քաղաքացիներ և միասին աղբ էին նետել քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, որից հետո նրանց բերման էին ենթարկել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին