▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մինչև չորեքշաբթի հարցին լուծում չտան, փողոց եմ փակելու. Սասուն Միքայելյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Սևանի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ: Նրանց խոսքով՝ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունից հետո մարդիկ չեն գալիս Սևան եւ իրենց գործը տուժում է:

 

Ակցիայի մասնակիցներին հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Սա համարում ենք նախազգուշացում, եթե մինչեւ չորեքշաբթի էդ ձեր պահանջը չկատարվի, էդ հայտարարությունը չարվի ես կգամ ձեր հետ կկանգնեմ ստեղ»,- դիմելով ակցիայի մասնակիցներին ասաց Սասուն Միքայելյանը:

 

 

Միքայելյանը խոստացավ, որ հարցին լուծում կտրվի, ակցիայի մասնակիցներն էլ որոշեցին բացել ճանապարհը՝ մինչեւ չորեքշաբթի: 

ԱԺ պատգամավորը նաև պատրաստակամություն հայտնեց գնալ ու լողալ Սևանա լճում:

Երբ ակցիայի մասնակիցներից մեկը հանդիպում պահանջեց նախարարների հետ, Միքայելյանն ասաց. «Ինչի ես պակաս նախարաար եմ»:

Հավելենք, որ մայրուղին այս պահին արդեն բաց է:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին