Հուրգադա-Երևան չվերթն իրականացնելու համար գումար կտրամադրվի. ՀՀ քաղաքացիները Երևան պետք է հասնեն․․․

Հիշեցնենք, որ Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող 132 ուղևոր հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով ժամանել է Հայաստան: Չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին:
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ էր արել նույն տուրօպերատորի միջոցով հանգիստը կազմակերպած մյուս քաղաքացիներին՝ ընդհատել հանգիստը ու Երևան վերադառնալ ևս մեկ չվերթով, որը կազմակերպվել էր հուլիսի 29-ին՝ 03:00-ին: Նոր թռիչքների կազմակերպման ծախսերը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը:
Կարդացեք նաև՝ Հուրգադայից ևս մեկ հատուկ չվերթ կլինի օգոստոսի 1-ին
Օսիպյանը` Հուրգադա-Երևան չեղարկված թռիչքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին


