▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեզ էլ կերան, ախպեր, քեզ էլ կերան.Բանաստեղծություն՝ նվիրված «Հաց բերող»-ին

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ  բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի «Եթերային ապարանք» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

«Գրքում մեր լավ ու վատ օրերն են, մեր կյանքն է՝ ձեռքբերումներով, կորուստներով: Ցավոք, կտեսնեք, որ կորուստները մի փոքր ավելին  են եղել: Ներառված են վերջին 2 տարիների ստեղծագործությունները»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը:

Իսկ, թե ինչո՞ւ «Եթերային ապարանք»,-բանաստեղծը կես կատակ, կես լուրջ պատասխանեց.

«Երկրի վրա չկարողացա սարքել, համ էլ՝ դրանք ի վերջո կործանվում են, փշրվում, իսկ եթերայինը չի կարող փշրվել, այն միշտ կմնա»:

Խաչիկ Մանուկյանը, ով «Հաց եմ բերել տղերք» երգի բառերի հեղինակն է, տեղեկացրեց նաև, որ նոր բանաստեղծություն է գրել «Հաց բերող»-ի մասին, որը հավանաբար կզետեղվի հաջորդ գրքում.

«Խիզախ, լուսավոր կերպար էր ու շատ եմ ափսոսում, որ այդպես վարվեցին նրա հետ: Իշխանությունը խոշտանգեց նրան: Նման վերաբերմունքն անընդունելի է, հատկապես այն մարդու նկատմամբ, ով հանցագործ չէր, ընդամենը հաց էր տարել: Ասում են՝ ամեն մարդ իր հոգու ընկալումներով է չափում աշխարհը, և այս դեպքում նրա հերոսականությունն այլ կերպ ընկալեցին: Երեկ նոր բանաստեղծություն եմ գրել՝ նվիրված Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերող»-ին.

«Քեզ էլ կերան, ախպե՛ր, քեզ էլ կերան

Մի լուսավոր մարդ է, հազար բերան

Սովյալ բորենինե՛ր, մահվան մերան

Քեզ էլ կերան, ախպեր, քեզ էլ կերան...»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին