▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Դաժանությամբ ասացի` վերջ. ինչու էր Նազիկ Բաղդասարյանը հոր մահից հետո լքել սիրելիին

Մենք չունենք օկուպացված տարածքներ. Դավիթ Բաբայանի պատասխանը՝ԱՄՆ դեսպանին

Նոր ժամանակները աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. Նիկոլ Փաշինյան

Հայ-թուրքական սահմանին սահմանախախտների խումբ է ձերբակալվել

Դե որ էսքան անկեղծացանք՝ մի բան էլ ես ասեմ... Վարչապետ



2018-05-17 14:39:55

Մենք պետք է շատ լուրջ աշխատենք, որ Վիճակագրության կոմիտեի և ընդհանրապես Հայաստանում պաշտոնական վիճակագրության մակարդակը բարձրանա, որովհետև սա չափազանց կարևոր հարց է: Այս մասին  կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու որոշմանը:

Վարչապետն ասաց, որ  գործող օրենսդրությունն ու տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից: «Մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել, և մենք սրա մեջ շանս ենք տեսնում, կոմիտեն նույնը թողնելով՝ ստեղծել իրավիճակ, որ կոմիտեն բալանսավորված լինի, այսինքն՝ իսկապես կոմիտեի լիարժեք անկախություն ապահովվի, որովհետև սա օգտակար է նաև կառավարության համար»,-ասաց նա:



Վերջինս դիմելով նորանշանակ վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին՝ ասաց, որ հույս ունեն՝ այս խնդիրը կլուծվի: «Եկեք ուղիղ նայենք փաստերին և արձանագրենք, որ հանրությունը շատ հաճախ կասկածի տակ է դնում Վիճակագրության կոմիտեի ոչ թե թվաբանությունը, այլ բովանդակությունը: Շատ կարևոր է, որ ճշգրիտ ազդակներ ունենանք»,-ասաց նա:

Արձագանքելով ասվածին՝ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն ասաց, որ կփորձի արդարացնել սպասելիքները. «Ողջ աշխարհում վիճակագրական որևէ ցուցանիշ չկա, որ հրապարակվում է, դա մեկ օգտատիրոջ համար լավ լուր է, մյուսի համար՝ վատ, 3-րդի համար՝ որևէ արժեք չներկայացնող: Եթե ազատական տնտեսակարգով երկրներում վիճակագրության հրապարակումից հետո քննադատություն չեղավ՝ նշանակում է, որ մենք արթնացել ենք կամ խորհրդային միությունում 1937 թ., կամ ժամանակակից Հյուսիսային Կորեայում, որովհետև իրականությունն այն է, ինչին բոլորն են նայում, ոչ թե այն, ինչ յուրաքանչյուրն է տեսնում: ԱՎԾ կայքէջում տեղադրված է մի փաստաթուղթ, որը կոչվում է պաշտոնական վիճակագրություն, որի նկատմամբ վստահության պակասի օբյեկտիվ պատճառները ես չեմ հասցնի ասել»,-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե այսքան անկեղծացել են, մի բան էլ ասի. «Արևմտյան երկրներից մեկի վարչապետն այսպիսի արտահայտություն է արել՝ կա սուտ, կա լկտի սուտ, և կա վիճակագրություն: Ես հույս ունեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն բոլորիս կհանի այդ տրամաբանությունից: Սա ընդամենը հումոր է, ես հուսով եմ, որ Ձեզ որևէ բանով չնեղացրի, դա ես չեմ ասել, դա իրենց վիճակագրության մասին է եղել, Հայաստանի մասին չի ասվել»:

Իսկ Ստեփան Մնացականյանն էլ պատասխանեց, որ երբ ձևավորվեց ՄԱԿ-ը, որոշվեց, որ պետք է ստեղծվի վիճակագրական ծառայություն, որ ողջ աշխարհում նույն մեթոդաբանությամբ գործի:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակավորապես դադարեցնում է արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը

Կարդացեք նաև՝ Պարոն Ջանջուղազյանի լայն ժպիտը փաստում է,որ շատ գոհ է այս հեռանկարից.Փաշինյանը ներկայացրեց ՊԵԿ նոր նախագահին

Կարդացեք նաև՝ ԿԳ նախարարը կներգրավվի որպես վկա. վարչապետը ողջունեց







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.