▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդվեցիները հողով լցրին հանքի համար բացված փոսը

Արդվիում դեմ են գյուղի հարակից տարածքում ոսկի-բազմամետաղային հանքի գործարկմանը: Իրենց դեմ լինելը արդվեցիները վերջին ամիսներին արտահայտում են ամենատարբեր եղանակներով:

Որպես բողոքի ակցիայի շարունակություն երեկ արդվեցի երիտասարդները  բարձրացել են գյուղին կից Շեկաղբյուրի լեռնագագաթի լանջերն ու հողով լցրել այդ տարածքում հանքը գործարկել ցանկացողների  փորած  փոսը:

Նշենք, որ ըստ վերջին տեղեկությունների, ոստիկաններն ու տեսուչները գնացել են Արդվի՝ հանքի համար փորված փոսը լցնելու հետքերով:

Տեսանյութը՝ Անկյուն գումարած 3-ի 

Լուսանկարը՝ Հետքի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին