▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները պահանջում են մերժել «Միռամ» ընկերության հանքերևակման հայտը

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները պահանջում են մերժել «Միռամ» ընկերության` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների հայտը: Սույն թվականի օգոստոսի 2-ին համայնքի բնակիչները 94 ստորագրությամբ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պարոն Աշոտ Մանուկյանին:

Նամակում ասված է. 
«Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի նախարարներ,
նորաստեղծ «Միռամ» հանքարդյունաբերական ընկերությունը մտադիր է Լոռու մարզի Արդվի համայնքի 146 հա  վարչական տարածքում` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել:
Սույն թվականի հուլիսի 26-ին Արդվու համայնքապետարանում նախատեսված էր  Շեկաղբյուրիոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի երկրորդ հանրային քննարկումը, մինչդեռ մեզ ոչ մեկ չի տեղեկացրել առաջին հանրային լսումների մասին և չի հարցրել մեր կարծիքը, ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և գնահատման մասին»ՀՀ օրենքի կոպիտ խախտում է: Առաջին հանրայինլսումները չեն անցկացվել, այլ տեղի է ունեցել հանդիպում «Միռամ» ընկերության, համայնքապետի և 4 հոգու միջև, որտեղ արձանագրության տակ ստորագրել է 5 հոգի:  Լսումների մասին ոչ մի հայտարարություն չի եղել, և մենք պնդում ենք, որ այդ հանդիպումը չի կարող համարվել հանրային լսումներ և հանրային լսումների մասին արձանագրությունը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ խախտվել է մեր` որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը` երաշխավորված Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայով:
Հուլիսի 26-ին` երկրորդ հանրային լսումների օրը, Արդվիի բնակիչները թույլ չտվեցին «Միռամ» ընկերությանը մտնել համայնք և հանրային լսումներ անցկացնել: 
            Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, դեմ ենք մեր համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը: Հանքերևակումը գտնվում է համայնքից ընդամենը 2 կմ բարձրության վրա: Այս տարածքում է գտնվումգյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը և անասունների արոտավայրը:Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Հանքերևակման տարածքը անտառային հողեր են: Արդվու անտառներում կան դարավոր կաղնիներ ու հաճարենիներ: Հանքի տարածքում աշխատանքները կազդեն անտառի վրա: Արդյունքում մենք կզրկվենք, մաքուր ջրից և անտառից: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են:
Արդվին, չնայած իր փոքրությանը, ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովհան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաև Ռուսական կայսրության արիստոկրատ Քալաթարյանների տոհմային դամբարանը և Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է 1000-ավոր զբոսաշրջիկներով: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 20 համայնքների թվում ընտրել է նաև Արդվի համայնքը գյուղական զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Հանքարդյունաբերական այս նախագիծը կխոչընդոտի նաև այս կարևոր և կայուն «կանաչ» տնտեսական ծրագրի իրականացմանը:
Պահանջում ենք մերժել «Միռամ» ընկերության հայտը»:
«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբԼոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները պահանջում են մերժել «Միռամ» ընկերության` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների հայտը: Սույն թվականի օգոստոսի 2-ին համայնքի բնակիչները 94 ստորագրությամբ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պարոն Աշոտ Մանուկյանին:

Նամակում ասված է. 

«Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի նախարարներ,

նորաստեղծ «Միռամ» հանքարդյունաբերական ընկերությունը մտադիր է Լոռու մարզի Արդվի համայնքի 146 հա  վարչական տարածքում` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել:

Սույն թվականի հուլիսի 26-ին Արդվու համայնքապետարանում նախատեսված էր  Շեկաղբյուրիոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի երկրորդ հանրային քննարկումը, մինչդեռ մեզ ոչ մեկ չի տեղեկացրել առաջին հանրային լսումների մասին և չի հարցրել մեր կարծիքը, ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և գնահատման մասին»ՀՀ օրենքի կոպիտ խախտում է: Առաջին հանրայինլսումները չեն անցկացվել, այլ տեղի է ունեցել հանդիպում «Միռամ» ընկերության, համայնքապետի և 4 հոգու միջև, որտեղ արձանագրության տակ ստորագրել է 5 հոգի:  Լսումների մասին ոչ մի հայտարարություն չի եղել, և մենք պնդում ենք, որ այդ հանդիպումը չի կարող համարվել հանրային լսումներ և հանրային լսումների մասին արձանագրությունը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ խախտվել է մեր` որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը` երաշխավորված Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայով:

Հուլիսի 26-ին` երկրորդ հանրային լսումների օրը, Արդվիի բնակիչները թույլ չտվեցին «Միռամ» ընկերությանը մտնել համայնք և հանրային լսումներ անցկացնել: 

            Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, դեմ ենք մեր համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը: Հանքերևակումը գտնվում է համայնքից ընդամենը 2 կմ բարձրության վրա: Այս տարածքում է գտնվումգյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը և անասունների արոտավայրը:Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Հանքերևակման տարածքը անտառային հողեր են: Արդվու անտառներում կան դարավոր կաղնիներ ու հաճարենիներ: Հանքի տարածքում աշխատանքները կազդեն անտառի վրա: Արդյունքում մենք կզրկվենք, մաքուր ջրից և անտառից: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են:

Արդվին, չնայած իր փոքրությանը, ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովհան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաև Ռուսական կայսրության արիստոկրատ Քալաթարյանների տոհմային դամբարանը և Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է 1000-ավոր զբոսաշրջիկներով: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 20 համայնքների թվում ընտրել է նաև Արդվի համայնքը գյուղական զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Հանքարդյունաբերական այս նախագիծը կխոչընդոտի նաև այս կարևոր և կայուն «կանաչ» տնտեսական ծրագրի իրականացմանը:

Պահանջում ենք մերժել «Միռամ» ընկերության հայտը»:

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին