▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուշադրություն դարձրեք՝ ինչպես է թունավոր փոշին լցվում ու խեղդում Շնող գյուղը». ահազանգ

«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը սոցկայքի իր էջում ահազանգում է. «ՀՀ բնապահպանության նախարարություն, ձեզ մոտ հեղափոխությունից հետո աշխատակազմը գրեթե չի փոխվել ու նախկինում Թեղուտի հանքավայրին թույլտվություն տված, խախտումների վրա աչք փակած բոլոր պաշտոնյաներին, կաշառք վերցրածներին ցույց տվեք այս վիդեոն։ Տեսեք թե ի՞նչ են արել նրանք։ Դուք այսպիսի՞ Հայաստան եք կառուցելու նաև Ամուլսարում։ Դուք այսպե՞ս եք պահպանելու մեր բնությունը։
     Սա Լոռու մարզի Շնող գյուղն է, որտեղ գյուղացիների կեսը բնապահպաններին իրենց խոսքերով հետ ուղարկեցին, ռադ արեցին, որովհետև իրենց աշխատավայր ու երեխաների համար ապագա էին խոստացել։ Իսկ հիմա ուշադրություն դարձրեք, թե ինչպես է թունավոր փոշին լցվում ու խեղդում բնակավայրը։ Արդեն կան սատկած կենդանիներ։ Ու սա դեռ սկիզբն է։ Ցավոք սրտի մեր ժողովուրդը սկսում է սխալը հասկանալ միայն երբ արդեն ուշ է լինում։ Ու ժողովրդի միամտությունը միշտ օգտագործվում է՝ փող աշխատելու համար։ Այս իրավիճակում մեղավոր են բոլոր այն անձինք, ովքեր ստորագրել, կազմակերպել, աչք են փակել վտանգների, իրավախախտումների վրա։

 

 

 

 

 

 

 


     ԻՍԿ Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ, այս իրավիճակը շտկելու համար։ Ի՞նչ կարող է անել։ Սպասում ենք։ 
     Այս գյուղի բոլոր բնակիչները, ինչպես նաև մեր երկրում ապրող յուրաքանչյուր անձ ունի առողջ կյանքի իրավունք, որը գողացվել է։ Եթե դուք հենց այս պահից սկսած չուղղեք այս սարսափելի սխալը ու պատասխանատվության չկանչեք մեղավորներին, ապա դուք նույնպես գողանում եք այս խաբնված մարդկանց ապագան ու ոչ մի բանով չեք տարբերվում նախկիններից, որոնց ազգովի մերժեցինք՝ հայհոյելով ու աշոտյան անելով։
     ՍՊԱՍՈւՄ ԵՆՔ!!! Դուք պատասխանատու եք մեզանից յուրաքանչյուրի իրավունքի պահպանման համար։ Դուք դրա համար աշխատավարձեր ու ԻՆՔՆԱպարգևատրումներ եք ստանում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին