▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ պատվաստանյութը պարտադիր է նույնասեռականների համար. Գևորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանի նամակի հիման վրա, հարուցվել է վարչական վարույթ՝ ընդդեմ հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանի, որը մեղադրվում է դեղատոմսով դուրս գրվող դեղի մասին տեղեկատվություն տարածելու մեջ: Մինչդեռ, Գևորգ Գրիգորյանը նշում է, որ իրենց խնդիրը եղել է ոչ թե Գարդասիլ պատվաստանյութի, այլ տարիքային շեմի ապօրինի բարձրացման դեմ:

 «Ես երեկ, իմ ֆեյսբուքյան էջում տարածեցի հայտարարություն, որ իրենց կողմից վկայակոչված կենտրոնի ցուցումները, որտեղ  26 տարեկանից  բարձր տղամարդկանց խորհուրդ է տրվում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել, եթե նրանք ունենում են սեռական կոնտակտներ տղամարդկանց  հետ, այսինքն` ընդունված օրիենտացիայի մարդկանց համար խորհուրդ չի տրվում պատվաստվել»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գևորգ Գրիգորյանը նշում է, որ խոսելով միջազգային մասնագետների հետ պարզել է, որ պատվաստանյութը փորձարկվել է 150 անձի վրա , սակայն վնասակարությունը պարզելու համար ապացուցողական բժշկությունը պահանջում է, որ փորձարկումները արվեն մեծ թվով անձիք ներառվեն: Իսկ պատվաստանյութը լայն կիրառության մեջ դնելը գիտությանը ոչ հարիր է և պետք է հավելյալ հետազոտություններ իրականացնել:

 

 

 

 

 

 

 

« Կիրառվող պատվաստանյութը և գրանցված պատվաստանյութը տարբեր են: Կիրառվող պատվաստանյութի ներդիր թերթիկի մեջ նշված է, թույլատրելի սահմանը մինչև 26 տարեկանն է, իսկ գրանցված պատվաստանյութի մեջ գրված է 9+ տարիքը: Մենք դա ներկայացրել ենք մեր Ֆեյսբուքյան էջում և բազմիցս բարձրաձայնել ենք»

Գևորգ Գրիգորյանը կոչ է անում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի դրական և բացասական կողմերը  քննարկել մասնագիտական հարթակում և տալ հստակ լուծումներ :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին