▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պաշտոնից ինձ հեռացնելու մեխանիզմները Ձեզ քաջ հայտնի են. Գլխավոր դատախազ

Արամ Մանուկյանի արձանի, «ատկատ»-ների մասին. ԱԺ-Կառավարություն հարց-պատասխանն ամբողջությամբ

Գյուղացուն 5 ծառ կտրելու համար դատում եք, բայց պաշտոնյային անտառից ֆուռով դուրս գալու համար՝ ոչ

Գլխավոր դատախազության 10 տարիների աշխատանքն ապարդյուն ու ձախողված տարիներ են եղել

Էջմիածնում անպատժելիության մթնոլորտը խորանում է. Գեներալ Մանվելի հովանավորյալը «բեսպրեդել» է ստեղծել.«Ժողովուրդ»



2017-09-14 08:41:37

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվա հունիսին Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում դանակի սպառնալիքով առեւանգել էր Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղեւորներով, ու ջարդուփշուր արել:

Դրանից հետո դատարանը Բեյբությանին պարտավորեցրել էր որպես պատճառված վնասի փոխհատուցում 180 հազար դրամ վճարել: Բայց նա ոչ միայն չի վճարել գումարը, այլեւ սեպտեմբերի 10-ին գինովցած գնացել է Էջմիածնի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տարածք, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին, եւ նոր վիճաբանություն սարքել՝ այս անգամ պահանջելով իր փոխարեն տուգանքը վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթին ականատեսները պատմեցին, որ նա վերցրել է բենզալցակայանի բենզինի ռետինե խողովակը, բենզինը լցրել հատակին, պատրաստել կրակայրիչը՝ սպառնալով պայթեցնել այնտեղ գտնվող անձանց: Մեծ դժվարությամբ հաջողվել է վնասազերծել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալին, որին ոստիկանները ժամեր անց բաց են թողել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.