▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանանի արքան» ԱԺ նոր մասնաշենքի 4-րդ հարկում 3 սենյակ է զբաղեցրել .«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորներ կան, որոնց մեկ սենյակը չի բավարարում, երկուսն է պետք, մեկը՝ իրենց համար, մյուսը՝ օգնականի: Բայց պատգամավոր էլ կա, որ երեքսենյականոց «բնակարան» է «կառուցել»․ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ԱԺ նոր մասնաշենքի 4-րդ հարկում 3 սենյակ է զբաղեցրել՝ գրավելով հարեւան 2 աշխատասենյակները։ Դրանք միացրել է իրար, եւ մինչեւ հիմա այնտեղ նորոգում է ընթանում, դեռ ցուցանակ էլ չկա: «Բանանի արքան», փաստորեն, որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները: Նա թերեւս «3» թվի հանդեպ թուլություն ունի՝ միշտ 3 թիկնապահ-օգնականով է շրջում, 2 կամ 3 մեքենայով, մեքենաների համարներն էլ «3»-ներով են: Միայն ուղեկցող կարմիր Porsche Cayenne-ն է «խառը համարներով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին