▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ավտովթար Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. անունները հայտնի են

Հաստատակամ գնում ենք ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման. Կարեն Կարապետյան

Հայաստանից դեպի ահաբեկչական գործողություններ կատարված երկրներ ուղևորահոսքը չի նվազել

Օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղի կունենա Շառլ Ազնավուրի աստղի բացումը

Անսեր մարդը...դժբախտ է. Նազենի Հովհաննիսյան



2017-06-20 10:32:32

 

 

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը.

«Մարդ պիտի էս աշխարհ գա, որ խելագարի պես սիրի, որ սիրելիի սիրտն առնի ու էդ սրտով ապրի, որ խելահեղ փոթորկի պես անցնի կյանքը, ու ինքն էլ չհասկանա ինչպես...որովհետև սիրում է։ Սիրահարի պես անջատվիր ու խելագարի պես անբուժելի սիրիր։
Աշխարհ գալու միակ արդարացումը Սերն է։ 
Օրհնություն է Սերը։ 
Անսեր մարդը ...դժբախտ է։ Անօգուտ։ Անաստված։ Անմարդ։ 

Թե Սեր ունես, պինդ գրկիր ու սեղմիր քո ներսը, որ չփախչի, չկորչի, չգնա։ Խելահեղ բան է Սերը, անչափելի ու թթվածնի պես անհրաժեշտ։ 
 Էս խճճված կյանքի միակ բացատրությունն է Սերը։ Թե չէ էլ ինչի՞...
Սիրո մասին կամ գոռա կամ էլ լռիր։ Միջին չկա։ 
Սերը ոտքից գլուխ ծայրահեղություն է։ Սիրողն էլ՝ ծայրահեղական։ Ես ծայրահեղական եմ։
Պրիմիտիվ ես դառնում, երբ տառեր ես հագցնում Սիրուն։ Սերը մի բառի մեջ ոնց՞ կտեղավորվի ախր... հենց հիմա ես պրիմիտիվ եմ) իմ նախադասություններից կարած «հագուստը» Սիրո հագով չէ... Սերը մերկություն է սիրում՝ բնության պես։ Իսկական ու իսկապես ապրողն է սիրում։ Ճզմիր քո մեջ Սերդ, որ քո երակի արյունը դառնա ու հոսի, թե արյուն չունես Սեր էլ չունես, կյանք էլ չունես։ Անարյուն ու անՍեր ապրելը որ հաստատ իմաստ չունի։ 
 ... էդպես) խառն եմ ոնց որ) 
լուսանկարը՝ Խանդութ Պարույրյանի»:




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.