▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուպեր Սաքոն Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ է ստացել

 

Ամերիկաբնակ երգիչ  Սուպեր Սաքոն աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում (Hollywood Walk of Fame) «Մի գնա» երգի տարածվածության համար: Աստղերը նվիրում են կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի ասպարեզում ներդրում ունեցած հայտնիներին:

Այս փաստին անդրադարձել է նաև երգչուհի Էմմին, ով իր Instagram-ի էջում տեղադրել է Սաքոյի՝ փառքի ծառուղում տեղադրված աստղի լուսանկարը՝ շնորհավորելով ռեփերին:

«Երբ ուզում ես շատ բան ասել, բայց իմաստ չունի. ուրախությանս սահման չկա»,- գրել է Էմմին:

Հիշեցենենք, սակայն, որ համացանցում այս առիթով կատակեցին, թե Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ ստանալու հերթը Սպիտակցի Հայկոյինն է, ով Սուպեր Սաքոյի հետ կատարել է «Մի գնա» հիթը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին