▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Դոշ տվողներից» մինչև կլասիկ դրոշակակիրներ

Աշխարհի բոլոր անկյուններում հայեր եմ փնտրել ու գտել եմ. Ռոբ Անդերսոն

«Երկրի հակառակ կողմը» գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ. Նիկոլ Փաշինյան

Նա մոռացնել է տվել անցյալս. Ալինա Մարտիրոսյանը՝ իր կյանքի մեծ սիրո, դժվարությունների և ծանր մանկության մասին

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Իսպանիա կատարած այցի մասին



2019-01-23 17:28:31

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրեց Մադրիդ կատարած ուղևորության մանրամասները.

 

-Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել այցելությունը Մադրիդ:

-Ես դիմեցի ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին՝ հարցնելով՝ արդյոք հնարավոր է կազմակերպել այս մեկշաբաթյա ուղևորությունը՝ հաշվի առնելով իսպանացի հանրահայտ մասնագետների՝ Խինես Մելենդեսի և Խավիեր Մինյանոյի գործոնը, և կարող եմ ասել, որ, ի պատիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ամեն ինչ կազմակերպվեց շատ արագ և ամենաբարձր մակարդակով: Մենք արժանացանք շատ ջերմ ընդունելության: Մեզ համար շատ օգտակար և ուսանելի փորձ էր:

 

 

 

 

 

 

-Փորձենք առանձին-առանձին անդրադառնալ ձեր այցելություններին, դիտարկումներին և հանդիպումներին: Սկսենք Մադրիդի «Ատլետիկո» կատարած այցելությունից և Դիեգո Սիմեոնեի հետ շփումներից: Ինչպիսի՞ ն են տպավորությունները:  

-Սկզբից ներկա գտնվեցինք «Ատլետիկոյի» մարզմանը, որից հետո հանդիպեցինք թիմի բժշկի հետ: Այդ պահին իսպանական ակումբի 14 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին, և մեզ հետաքրքիր էր, թե որն է այդքան շատ վնասվածքների պատճառը: Նա մանրակրկիտ կերպով բացատրեց խնդիրները՝ նշելով վնասվածքների բնույթը, պատմեց վերականգնողական ծրագրերի մասին: Այնուհետև հանդիպեցինք ակումբի ֆիզպատրաստության գլխավոր պատասխանատուի հետ: Նշում եմ գլխավոր, որովհետև նա իր հերթին ուներ ևս 3 օգնական: Վերջում հանդիպեցինք Դիեգո Սիմեոնեի հետ, որը շատ դրական տպավորություն թողեց՝ որպես մարդ և մասնագետ: Նա շատ մեծ պատրաստակամությամբ ընդունեց մեզ և պատասխանեց մեր բոլոր հարցերին: Նա առանձնացրեց հաջողության մի քանի գրավական՝ նշելով, որ իր համար կարևոր է ճիշտ մարդկանց ընտրել որպես առաջատարներ, որպեսզի նրանք կարողանան ակումբի ավանդութներն ու ոգին փոխանցել մյուս ֆուտբոլիստներին: Մյուս կարևոր հանգամանքը, ըստ Սիմեոնեի, նվիրվածությունն ու դաշտում մինչև վերջ կռվելն է: Սիմեոնեի փիլիսոփայությունն է՝ եթե ուզում ես, ուրեմն կարող ես:

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Բոլորը Սիմեոնեի վերաբերյալ ունեն կարծրատիպ, որ նա նախընտրում է պաշտպանողական կոշտ ֆուտբոլ և ունի քարացած մոտեցումներ: Դա իրո՞ք այդպես է, թե՞ դուք Ձեր համար բացահայտեցիք ինչ-որ նոր հետաքրքիր բաներ:

-Ինչպես արդեն նշեցի, առաջին հերթին ինձ զարմացրեցին նրա մարդկային որակները: Մինչ նրան հանդիպելը ինձ մոտ էլ կար տպավորություն, որ Սիմեոնեն մի քիչ եսասեր է, բայց ցանկացած հաջողության մասին խոսելիս նա միշտ շեշտում էր ոչ թե իր, այլ իր ֆուտբոլիստների դերը: Նույնիսկ խոսելով մասնակի դեպքերի մասին, օրինակ՝ ինչպես ստացվեց, որ Տորեսը, վերադառնալով «Ատլետիկո», կրկին սկսեց լավ ֆուտբոլ ցուցադրել՝ նա ընդգծում էր, որ ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից, ոչ թե իրենից: Սիմեոնեն նաև հատուկ շեշտեց, որ իր համար ֆուտբոլում գոյություն ունեցող միակ կարևոր բանն արդյունքն է: Նա նշեց, որ ֆուտբոլիստների զարգացումը շատ կարևոր է, բայց ժամանակակից ֆուտբոլում առավել կարևոր է թիմաին ընդհանուր զարգացումը:

 

 

-Նույն երեկոյան հանդիպեցիք Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» համար լեգենդար անձանց՝ Վիսենտե Դել Բոսկեին և Ֆերնանդո Յերոյին: Ի՞նչ տվեց  Ձեզ այդ հանդիպումը:

-Մեզ հետ էր նաև Վիսենտե Դել Բոսկեի երկարամյա օգնական Տոնի Գրանդեն: Այս մարդիկ իրենց կարիերայի ընթացքում նվաճել են հնարավոր ամեն ինչ, սակայն շփման մեջ շատ պարզ ու համեստ էին, պատրաստակամ: Դել Բոսկեն և Յերոն կիսվեցին մեզ հետ ազգային հավաքականը մարզելու հետ կապված նրբություններով: Դել Բոսկեն նաև նշեց, որ իր օգնականի դերն իր ունեցած հաջողություններում շատ մեծ է:

-Հանդիպեցիք նաև լեգենդար Ռաուլի և Ֆերնանդո Մորիենտեսի հետ:

-Ռաուլի հետ շփումը շատ հետաքրքիր էր: Նա պատմեց, թե ինչպես է սկսել իր մարզչական կարիերան, պատմեց պատանեկան թիմերի հետ իր աշխատանքի մասին: Ըստ Ռաուլի, ցանկությունը ֆուտբոլում շատ կարևոր է: Կարևոր է նաև չխաբել ինքդ քեզ և անմնացորդ նվիրվել քո սիրած գործին: Մորիենտեսը շատ ուժեղ անձնավորություն է: Եթե հիշենք, կար ժամանակ, որ իրեն Մադրիդում չէին վստահում, բայց նա չհուսահատվեց, տեղափոխվեց «Մոնակո» և հենց ինքն էլ մրցաշարից դուրս թողեց իր նախկին ակումբին: Մորիենտեսը նշեց, որ մարզչական գործի մեջ էլ փորձում է իր ֆուտբոլիստներին ներարկել, որ կամային հատկանիշները շատ կարևոր են ֆուտբոլում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Սանտիագո Սոլարիին շատ են քննադատում «Ռեալի» վատ արդյունքների պատճառով: Ինչպիսի՞ն են նրա մարզչական մոտեցումները:

-Նախ ասեմ, որ հետևեցինք «Ռեալի» մարզմանը, ծանոթացանք բոլոր ենթակառուցվածքներին, որից հետք տեղի ունցավ հանդիպումը Սոլարիի հետ: Դեռ մինչև հանդիպումը բոլորը գովում էին Սոլարիին, որովհետև նա շատ լավ աշխատանք էր տարել մադրիդյան ակումբի պատանեկան տարբեր տարիքային թիմերում: Ինձ հետաքրքում էր՝ արդյոք այն հանգամանքը, որ մադրիդյան ակումբում սկսել են ավելի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ խաղալ պայմանավորված է հենց իր գործոնով, թե՞ կան այլ պատճառներ: Նա նշեց, որ պատճառը վնասվածքներն են, բայց նաև ինքը մեծ ցանկություն ունի ավելի շատ վստահել երիտասարդներին: Սոլարին նշեց, որ անկախ նրանից, որ «Ռեալը» միշտ ձգտում է գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, բայց ֆուտբոլում ամենակարևորը արդյունքն է հատկապես այնպիսի թիմի համար, ինչպիսին է «Ռեալը»: Ընդհանրապես, ինչպես Սոլարիի, այնպես էլ Սիմեոնեի դեպքում, կարող եմ ասել, որ իրենց հաջողության գրավականը մանրուքների վրա ուշադրություն դարձնելն է՝ սկսած ֆուտբոլիստների հետ առանձնազրույցներից, վերջացրած կապող օղակներին իրար մոտ խաղացնելուց:

 

 

-Ներկա գտնվեցիք նաև «Լեգանես» թիմի մարզմանը: Գրանդ ակումբների ֆոնի վրա ի՞նչ տպավորություն թողեցին այդ թիմի մարզումները և ենթակառուցվածքները:

-Ինչպես գիտեք, վերջերս «Փյունիկը» համագործակցության պայմանագիր է ստորագրել այդ թիմի հետ, և այդ առումով ինձ հետաքրքիր էր մոտիկից ծանոթանալ նաև այս թիմի հետ: Մինչ այդ մենք միայն թոփ ակումբներ էինք այցելել և համեմատության համար շատ կարևոր էր տեսնել նաև, թե ինչպես են կազմակերպվում տարբեր գործնթացները միջին մակարդակի ակումբում: Շատ համեստ ենթակառուցվածքներ ունեին, բայց կազմակերպվածությունը շատ մակարդակի էր: Հանդիպեցինք նաև թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսո Պելեգրինիի հետ, ով մեզ հետ նույնիսկ կիսվեց «Բարսելոնայի» հետ խաղի իր նախապատրաստական ծրագրերով, հնարավորություն ընձեռեց հետևել նախախաղային հիմնական մարզմանը:

-Ամբողջ ընթացքում ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն ուղեկցում էին ձեզ: Ի՞նչպիսին էր իսպանացիների վերաբերմունքն այս մասնագետների նկատմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Երկուսն էլ շատ ճանաչված և հարգված մասնագետներ են Իսպանիայում և մեծ հեղինակություն են վայելում: Հենց նրանց գործոնով պայմանավորված՝ մեզ ամենուրեք շատ ջերմ ընդունելություն էին ցուցաբերում:

-Եթե փորձենք ամփոփել ուղևորությունը, կարո՞ղ եք նշել մի քանի հիմնական ուղղություն, որոնց վրա հիմնվում է իսպանական ֆուտբոլը և որոնք կարող են կիրառելի լինեն նաև մեր ֆուտբոլում

-Կարող եմ առանձնացնել 3 հիմնական մտայնություն, որոնցով առաջնորդվում են իրենք և պետք է փոխառենք մենք: Անկախ ցուցադրած խաղից՝ ֆուտբոլում ամենակարևորն արդյունքն է, ֆուտբոլում շատ մեծ դեր ունի կազմակերպվածությունը ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս, և, իհարկե, հոգեբանական գործոնը, ավելի կոնկրետ՝ մենտալ ուժը, ցանկությունը, նվիրվածությունը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.