▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի կունենա «Կանաչ դպրոց» նախագծի եզրափակիչ միջոցառումը

 

Հունիսի 28-ին, ժամը` 10:30-ին, Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա «Կանաչ դպրոց» նախագծի եզրափակիչ միջոցառումը: «Կանաչ դպրոց» նախագիծն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` Կոկա-Կոլա հիմնադրամի աջակցությամբ: 2010 թ-ին Վանաձորի թիվ 10 դպրոցում   իրականացվեց ‹‹Կանաչ դպրոց›› նախագծի փորձնական փուլը, իսկ 2012 թվականի նոյեմբեր ամսից Կոկա-Կոլա հիմնադրամի շնորհիվ հնարավոր դարձավ ընդլայնել «Կանաչ դպրոց»-ների ցանցը:

Միջոցառմանը ներկա կգտնվեն շուրջ 200 աշակերտ՝ Դիլիջանի թիվ 4, Այնթապի Բ. Մարգարյանի անվան թիվ 2, Վեդու Խ. Սողոմոնյանի անվան թիվ 2, Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան թիվ 2, Ուրծաձորի և Գողթի դպրոցներից: Միջոցառման հատուկ հյուրերն են ՀՀ Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, Կոկա-Կոլա հիմնադրամի, Կրթության ազգային ինստիտուտի, ինչպես նաև մի շարք բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Նույն օրը կամփոփվեն 6 ամիսների ընթացքում նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Նախագծի մասնակից աշակերտներին և ուսուցիչներին կշնորհվեն մրցանակներ և հավաստագրեր, իսկ լավագույն արդյունք ցուցաբերած դպրոցը կարժանանա «Կանաչ դպրոց» կոչմանը, ինչն էլ կխորհրդանշի, որ դպրոցը հավատարիմ է կանաչ ապրելակերպի սկզբունքներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին