▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ցանկությունն ու նպատակն է, որ կենդանիների համար ստեղծենք բնականին առավել մոտ պայմաններ

Յուրաքանչյուր տարի մայիսի 1–ին սիրով մասնակցում եմ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը, այս տարին բացառություն չէր։ Ընտնաիքիս հետ այցելեցի Կենդաբանական այգի։ 
Կարծում եմ, կենդանաբանական այգու արդեն մուտքից բոլորի համար նկատելի է, որ բավականին աշխատանքներ են տարվել: Եվ, իրոք, արդեն իրականացված աշխատանքների ծավալը բավականին տպավորիչ է: Այգու վերակառուցման ծրագիրը մենք բաժանել ենք փուլերի: Այս տարի Երևանի բյուջեում նախատեսել ենք 300 մլն դրամ, որն ուղղվելու է նոր ազատավանդակների կառուցմանը, եղածների վերակառուցմանն ու նորոգմանը, այգու տարածքի կանաչապատմանը, անտառային գոտու ավելացմանը, ոռոգման համակարգի ընդլայնմանն ու մի շարք այլ բարեկարգման աշխատանքներին: Բացի այդ, հրավիրել ենք կենդանաբանական այգիների միջազգային մասնագետների և նախագծողների, ովքեր կառաջարկեն այն չափորոշիչների կիրառումը, որոնք ընդունված են միջազգային համբավ ունեցող կենդանաբանական այգիներում: Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերով` 2015-2016թթ-ին, մենք ավելի շատ միջոցներ կտրամադրենք կենդանաբանական այգուն: Մեր ցանկությունն ու նպատակն այն է, որ կենդանիների համար ստեղծենք բնականին առավել մոտ պայմաններ, ինչը, համոզված եմ, նաև այցելուների համար ավելի հետաքրքիր կդարձնի այգի այցելությունը:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին