▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ մեկը տարածք չի տա, եթե ուզենա էլ՝ չի ստացվի.ՀՀ պաշտպանության նախկին նախարար

«Կարող եմ վստահ ասել՝ որևէ մեկը տարածք չի տա, եթե ուզենա էլ՝ չի ստացվի: 3 նախագահներն էլ ասել են, որ պատրաստ են տարածք զիջել կարգավիճակի դիմաց: Դա բանակցային մոտեցում է: Իսկ Ադրբեջանն ասում է՝ այդ տարածքներն իմն են, իսկ կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել ու հարցը փակվում է: Հիմա՝ ապրիլյան դեպքերից հետո, Հայաստանն որդեգրել  է մի մոտեցում, համաձայն որի բանակցություն չի կարող լինել, մինչև չլինեն մեխանիզմներ, որոնք բացահայտում են, թե որ կողմն է խախտում զինադադարի պայմանագիրը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով.

«Մենք միշտ գտնում ենք հակաթույնը, իսկ Ադրբեջանին մնում է շանտաժ անելը: Խախտում է զինադադարը, զոհվում են մեր զինվորները և ցանկությունն է՝ վախ մտցնել հասարակության մեջ, նպաստել արտագաղթին:

Ուստի, մենք պետք է ապահովենք ռազմաքաղաքական բալանսը, ինչի համար պետք է ունենանք տնտեսություն, որը ի վիճակի կլինի ապահովել բանակը ժամանակակից զենքով»:

Անդրադառնալով հաջորդ շաբաթ սպասվող Էդուարդ Նալբանդյան-Էլմար Մամեդյարով հանդիպմանը՝  Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը ամենայն հավանականությամբ կշարունակի կրկին պնդել սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը, ադրբեջանական կողմն էլ փորձելու է շրջանցել մեխանիզմների մասին որոշումը և առաջարկելու է բանակցությունների վերսկսում։

«Հայկական կողմը, ենթադրում եմ, հարցը կդնի այսպես՝ սկզբից մեխանիզմների ներդրման հարցը, հետո՝ բանակցություններ»,-նկատեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Անդրադառնալով  հարցին՝ Պաշտպանության նախարարությունը պե՞տք է սահմանի վիրավորների ու մահացածների մասին պարբերաբար տեղեկատվություն հրապարակի,-Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց.

«Երբ որ մենք խոսում ենք խոսքի ազատության մասին, պետք է միշտ հասկանանք մի բան՝ սա վնասո՞ւմ է գործին, թե՝ ոչ։ Մի կողմից, եթե մահվան դեպքերը թաքցնում են, դա վատ բանի է բերում՝ կա վտանգ, որ սպանությունը կդարձնեն ինքնասպանություն և այլն, մյուս կողմից՝ հեռուստացույցով մահվան դեպքերի մասին անընդհատ տեղեկատվության հաղորդելը բերում է ադրբեջանցիների ցանկալի վիճակին՝ ժողովրդի կողմից  հերի՛ք է, ինչքան կարելիին»։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին