▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն` «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետի դանակահարության մասին

«Հաշվի առնելով մամուլի տեղեկատվությունն այն մասին, որ մարտի 19- ին ժամը 23:30- ի սահմաններում Ծառուկյան դաշինքի շտաբի պետ՝ 32 ամյա Արամ Ասատրյանը և նրա ընկեր՝ 24 ամյա Մանուկ Հովսեփյանը դանակահարվել են հարակից գյուղերի ՀՀԿ շտաբերի աշխատակիցների կողմից, չի համապատասխանում իրականությանը: ՀՀԿ-ի շտաբերի անդամները առնչություն չունեն վերը նշվածի հետ: Դա հերթական հերյուրանքն է ՀՀԿ-ի հասցեին, ինչը խիստ դատապարտելի է։ Պաշտոնապես հայտարարում ենք , որ Քուչակ համայնքում տեղի ունեցած միջադեպը ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Միջադեպը տեղի է ունեցել նույն կուսակցության 2 տարբեր թևերի միջև: Դատապարտելի և անընդունելի է նման պահվածքը»,-այս մասին հայտարարել են ՀՀԿ կենտրոնական շտաբից։

Հիշեցնենք, որ կիրակի գիշերը Արագածոտնի մարզի Քուչակ համայնքում զինված միջադեպ է տեղի ունեցել: Ըստ հրապարակումների` «Ծառուկյան»-ի շտաբի պետին դանակահարել էին հարակից գյուղերի ՀՀԿ-ի շտաբերի աշխատակիցները

Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին