▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2008-ին արթուրբաղդասարյաններով մտան Նախագահական ու ասին՝ պաշտոն տուր, քեզ շեֆ ասենք, ֆռֆռանք. Արամ Սարգսյան

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Մեծ Մանթաշի ընտրողների հետ հանդիպմանն արձագանքել է այն տեսակետին, թե բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն եւ պայքարեն ներկայիս իշխանությունների դեմ:

«2008թ. մարտի 1-ից հետո, երբ մեր ընկերներից 10 մարդ զոհվեց, էդ մարդիկ գնացին, մտան Նախագահական արթուրբաղդասարյաններով եւ ասացին՝ շեֆ ջան, մի երեք մինիստրի պաշտոն էլ մեզ տուր, քեզ շեֆ ասենք ու ֆռֆռանք: Հիմա ասում եք՝ միացեք նրանց, սրանց փոխեք, իրանց ու այս իշխանության տարբերությունը ո՞րն է, ես չեմ տեսնում այդ տարբերությունը»,- ասել է Արամ Սարգսյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում՝ news.am-ում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին