▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիգերիայում «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի դիտման ժամանակ մահացել է ավելի քան 30 մարդ

Նիգերիայի Քալաբար քաղաքում երեկ ողբերգություն է տեղի ունեցել: Քաղաքի ժամանցի ակումբներից մեկում ավելի քան 30 մարդ է զոհվել էլեկտրական հոսանքի հարվածից:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, այդ ակումբում դիտել են Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Անդերլեխտ» հանդիպումը, երբ դժբախտությունը վրա է հասել: Էլեկտրական լարը ընկել է մարդկանց վրա, որի արդյունքում զոհվել է ավելի քան 30 մարդ::

 

Անգլիական գրանդը իր պաշտոնական էջում ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին