▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնտեղ խնջույք էի անում. Զինված խմբի անդամ Նելլի Մինասյանը՝ Նորքի տանը հավաքված իրենց խմբավորման մասին

 

 

Aravot.am-ը գրում է. Երեկ Նորքի զինված խմբի գործը հետաքրքիր ընթացք է ստացել: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երբ դատավոր Բեկթաշյանը զինված խմբի անդամներին հարցրել է՝ ձեզ համար մեղադրանքը հասկանալի՞ է, ընդունո՞ւմ եք այն՝ Տիգրան Բոյաջյանը պատասխանել է.

«Մեղադրանքը պարզ է, ունեմ դիրքորոշում, որ այս գործը պետք է վաղուց կարճված լիներ՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ»:  

Սա լսելուն պես՝ ամբաստանյալներից մեկը՝ Նելլի Մինասյանը, տեղից բացականչել է.

«Բա ի՞նչ էս էդքան գրել, ապո՛ւշ»:  

Ավելի ուշ Նելլի Մինասյանը բացատրել է, թե ինչու է այդպես բորբոքվել: Նա ասել է, որ Բոյաջյանը միակն էր ամբաստանյալներից, որ իր ցուցմունքում նշել է, որ «իրեն մեղավոր է ճանաչում լիքը հարցերում»:

Նելլի Մինասյանին առաջադրվել է մեղադրանք իշխանության յուրացման, բռնազավթման, զենք զինամթերք պահելու, հանցավոր համաձայնության գալու հոդվածներով: Ըստ Նելլի Մինասյանի, սա քաղաքական հետապնդում է, ինքը քաղաքացիական ակտիվիստ է եղել, մասնակցել ցույցերին եւ հիմա փորձում են այսպես իր հետ հաշվեհարդար տեսնել: Նա ասել է, որ զինված խմբի անդամներին ճանաչել է, Նորքի այդ հայտնի տանը եղել է, բայց, նրա խոսքերով՝ այդ տանն ընդամենը իր ընկերների հետ է եղել. «Ընդամենը այնտեղ խնջույք էի անում, բայց դա դեռ չի նշանակում, որ ես այնտեղ հանցագործությամբ էի զբաղված»: 


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին