Երեկ կարճատև անձրև և կարկուտ է արձանագրվել Սյունիքի մարզում: Տեղումը դիտվել է Աշոտավան գյուղի տարածքում: ԱԻՆ աշխատակիցներն այսօր օրերին տեղումները կարևորում են, քանի որ հանրապետության որոշ հատվածներում արձանագրված անտառային հրդեհներին զուգահեռ, օգոստոսի 13-14-ին ևս հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Նշենք նաև, որ , ըստ օդերևութաբանների, օգոստոսի 15-ից հետո հանրապետության որոշ հատվածներում սպասվում է անձրև ու ամպրոպ:
Օգոստոսյան կարկուտ Սյունիքի մարզում
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet