SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձիք Արաբկիր վարչական շրջանի շրջանցիկ թունել 112 տան բակից գողացել են հեծանիվ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված տունը պատկանում է «Շանթ» հեռուստաընկերության սիրված հաղորդաշարի ճանաչված հեղինակ Արշակ Զաքարյանին:
Ճիվաղը կամ ճիվաղները տեսնելով , որ տան դարպասի դռները կիսաբաց են, օգտվելով այդ հանգամանքից, այնտեղից գողացել են 100 հազար դրամ արժողությամբ հեծանիվը: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: