▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանցիներին անակնկալ է սպասվում.Ճոյտը խաղաղության կոչով ֆիլմն է տանում այնտեղ

Պետք է դրվատել Հրանուշ Հակոբյանի ամբարտակը, որ մարմնավորում է հայ մշակին՝ որպես բույս, լույս և թուխս

Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նա չի կարողանում քայլել

Առևտրային գործընկեր լինելուց բացի,Հայաստանն ավելի ընդգրկուն դերակատարի առաքելություն ունի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ինչու՞ են ԵՊՀ-ից հեռացվել 40-ից ավելի ուսանողներ



2017-09-17 18:05:51

ԵՊՀ-ից 40-ից ավելի ուսանողներ են հեռացվել:
Արդյո՞ք ուսանողների հեռացմամբ իրավունքների խախտում եղել է, թե ոչ։

Ուսանողները համալսարանից հեռացվել են 21 և ավելի կրեդիտ պարտք ունենալու պատճառով, ինչը նշանակում է, որ նվազագույնը 5 առարկայի քննություններն ու լուծարքները չեն հանձնել։ 
5 առարկա չստանալու դեպքում բուհից պահանջել շարունակել կրթությունը անարդար է մյուս ուսանողների հանդեպ, ովքեր գիշեր-ցերեկ սովորում են և իրենց կողքին չսովորողներին տեսնելով` կորցնում են սովորելու ցանկությունը։ 
Սկզբունքը հետևյալն է. 
համալսարան կարող են ընդունվել շատերը, բայց ոչ բոլորը պետք է ավարտեն։ 
Բուհն ավելի լայն հնարավորություն է տալիս սովորելու և կրթություն ձեռք բերելու համար, սակայն ուսանողը պետք է ուսման ընթացքում յուրաքանչյուր կիսամյակ քննություններով ապացուցի, որ ինքն արժանի է հաջորդ կիսամյակ տեղափոխվելու։ Որքանո՞վ է ընդունելի, որ մայր բուհի ուսանողը պարբերարար լուծարքներով անցնի հաջորդ կիսամյակ և շարունակի կրթությունը։ 
Ներկայումս, առանց այն էլ ոչ պրոֆեսիոնալ աշխատաշուկայում, չեմ ցանկանում տեսնել իրենց գործին չտիրապետող մասնագետների, ովքեր լուծարքներով սովորել ու դիպլոմ են ստացել։
Անարդար է, երբ լավ սովորող ուսանողներն ու չսովորողները ուսման ավարտին ստանում են նույն դիպլոմը։ 
Քննություններ հանձնելն այդքան էլ դժվար չէ, անհրաժեշտ է կարգին սովորել և ծնողների չարչարանքը ջուրը չգցել։ Մինչդեռ հենց ուսանողների ծնողները դժգոհում են, որ հեռացման վերաբերյալ ծանուցում չի եղել։ Միանշանակ ծանուցման համակարգը գերազանց չի գործում, բայց նույնիսկ չծանուցելու դեպքում, մի՞թե ուսանողները չեն իմացել, որ պարտքեր ունեն ու վտանգի առջև են կանգնած։

Լավ սովորե՛ ք, ոչ թե լուծարքեր չունենալու և կրթական խնդիրներից զերծ մնալու, այլ որակյալ մասնագետ դառնալու համար։

 

Արմեն Խաչիկյան 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.