▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

3G-ի քաշվածից մինչև նախկին ու ներկա հացադուլավորներ, արհամարհված աստղերից մինչև սիրառատ պաշտոնյաներ

Պետության դերը չլինի այլևս մտածել` ինչպես անի, որ գյուղացու կրած վնասը փոխհատուցի. Իգնատի Առաքելյան

Գոռ Վարդանյանն իր ֆիլմերում բռնություն, բաց տեսարաններ նկարահանելու և դրանցում միայն գլխավոր հերոս մարմնավորելու մասին

Չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց մի փաստ ուզում եմ արձանագրել. Սոս Ջանիբեկյանն անկեղծանում է

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով մեղադրողն իր ապացույցներն «ատամներով է պահում»



2017-11-14 18:55:18

1in.am-ը գրում է. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով դատական նիստը նորից «նվիրվեց» սպանությունը ենթադրաբար կատարողների մեքենայի զննության քննչական գործողությանը մասնակցած երկրորդ ընթերակայի անձին:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությամբ դատարանը հրավիրել և հարցաքննել է հիշյալ քննչական գործողությանը մասնակցած երկու ընթերականերից մեկին: Երկրորդ ընթերական՝ «Յուրի Գալստյան» անուն-ազգանունով, դարձել է այս գործով վերջին մի քանի դատական նիստերի «անտես հերոսը»:

Դատարանը ՍԷԿՏ համակարգին հարցում էր կատարել, ստացել էր պատասխան, որ մեքենայի զննության արձանագրությունը ստորագրած անձի տվյալներով, 1956 թվականին ծնված որևէ մեկի վերաբերյալ համակարգում տեղեկություն չկա: Բայց տեղեկություն կա 1957 թվականին ծնված, նույն անուն-ազգանունով անձի մասին, ով հատել է ՀՀ սահմանը ու մեկնել է ՌԴ: Այս անձի ոչ միայն ծննդյան տարեթիվն էր ուրիշ, այլ նաև՝ բնակության վայրի հասցեն՝ երկու Յուրի Գալստյաններն էլ Նուբարաշենի խճուղում են բնակվում, բայց՝ տարբեր շենքերում: Պետռեգիստրում 1956 թվականին ծնված Յուրի Գալստյան հաշվառված չէ, բայց հենց ա՛յդ տվյալներով Յուրի Գալստյանն է, ըստ մեքենայի խուզարկության արձանագրության, որպես ընթերակա մասնակցել քննչական գործողությանը:

Դատարանը նախորդ նիստին մեղադրողի միջնորդությունը բավարարելով՝ որոշել էր մեկ անգամ ևս ՍԷԿՏ համակարգին հարցում կատարել, քանի որ այդ համակարգից նշված անձի վերաբերյալ տեղեկությունը ստացվել էր մեկուկես ամիս առաջ, միգուցե մարդը Ռուսաստանից վերադարձել է Հայաստա՞ն: Դատարանը որոշել էր նաև նորից ծանուցել քննչական գործողությանը մասնակցած Յուրի Գալստյանի հասցեով:

Նախագահողը հրապարակեց ՍԷԿՏ համակարգից ստացված պատասխանը, համաձայն որի՝ Յուրի Գալստյանը 2017 թվականի օգոստոսի 16-ին հատել է ՀՀ սահմանը ու մեկնել է ՌԴ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.