▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացին ուղարկվում է քվեարկելու, սակայն ոչ՝ ընտրելու

«Երկիր Ծիրանի» կուսակցության հարավային տարածաշրջանի ստորաբաժանման հայտարարությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

2017 թ. նոյեմբերի 5-ին  Հայաստանի Հանրապետությունում  տեղի ունեցած  ՏԻՄ  ընտրությունները ցույց  տվեցին գործող ապօրինի իշխանությունների կառավարման ներքո մեր հանրության անվստահության ու բացասական վերաբերմունքի աստիճանը ընտրական պրոցեսի նկատմամբ: Ժողովրդավարության այս կարևոր ինստիտուտը չի գործել և շարունակում է չգործել:

Այս գործընթացը ընտրություն անվանել հնարավոր չէ, այլ կարող ենք ասել, որ ՀՀ քաղաքացին ուղարկվում է ընտրատեղամաս ՔՎԵԱՐԿԵԼՈՒ, սակայն ոչ ընտրելու:  Բոլոր այն հայտարարությունները, որոնցով ասվում է, որ  ընտրությունները եղել են արդար ու օրինական նպաստում են ավտորիտար համակարգի գոյատևմանը:

Ապօրինի իշխանությունների գործողությունների ցանկացած լեգիտիմացում անընդունելի է և էլ ավելի է խորացնում հանրության անվստահությունը Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող և չգործող ժողովրդավարության ինստիտուտների նկատմամբ:

 

ՀՀ Սյունիքի մարզ, ք.Կապան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին