ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է դպրոցների փակման վերաբերյալ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցին:
Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Այսօր զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դպրոցների փակման հարցի վերաբերյալ: Նախարարության նոր ղեկավարության ընդհանուր դիրքորոշումն է, որ դպրոցներ փակելով հնարավոր չէ հասնել հաջողությունների կրթական ոլորտում:
Ուստի, հաջորդ շաբաթ դիմելու եմ կառավարությանը Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցը հունիսի մեկից փակելու կառավարության որոշումը կասեցնելու համար: Առայժմ այսքանը: Դուխով»: