▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը

Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Փաշինյանի լիազորությունը տրվել է իմ և իր կողմից ապօրինի համարվող ԱԺ֊ի կողմից. Րաֆֆի Հովհաննիսյան

Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել օրինական և հավասար դաշտում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին պատկանող գարեջրի գործարան



2018-08-12 23:51:05

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Դիլիջանի գարեջրի գործարանում, որը պատկանում է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին:

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ գործարանը սկսել է աշխատանքները մեկ տարի առաջ և կատարված ներդրումների ծավալը հասնում է 5 մլն դոլարի: Ժամանակակից հոսքագծերով համալրված գործարանում աշխատում է 120 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 90 հազար դրամ: Նշվել է, որ արտադրված գարեջրի մի մասն իրացվում է տեղական, իսկ մյուսը՝ ռուսական շուկաներում: Գործարանի ղեկավարները նախատեսում են ընդլայնել արտադրական հզորությունները, ինչը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ 40-60 նոր աշխատատեղ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի երկրում գործարարությունը զարգանա, ընկերություններն իրականացնեն ընդլայնման ծրագրեր: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրն իր քաղաքականությամբ, այդ թվում՝ հարկային վարչարարությամբ, խրախուսելու է արտադրական ընկերություններին, նպաստելու է նրանց առաջընթացին, որպեսզի երկրում ստեղծվեն նորանոր աշխատատեղեր և պետությանը վճարեն հարկեր:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսուհետ բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից և պետք է մտածեն միայն զարգանալու ուղղությամբ: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի մեր երկրից արտահանման ծավալների ավելացմանը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.