▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Լուկաշենկոյի հարցազրույցի մի մասը տարածում են Փաշինյանի կողմնակիցները, մյուս մասը` Սերժ Սարգսյանի...

Կարողացել ենք դաս քաղել, որը պետք է ծառայեցնել ժողովրդի բարօրությանը. Ի՞նչ են քննարկել Կաթողիկոսն ու Փաշինյանը

Էդմոն Մարուքյանին նվիրել են «Ես քո կլասիկ ցավը տանեմ» գրությամբ բաժակ

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում



2018-12-08 16:47:09

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հնչեց հիվանդանոցային երկու ահազանգ։ Ժամը 22-ի սահմաններում <<Էրեբունի>> բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանում ապրող 35-ամյա մի տղամարդ։ Ժամը 22-ն անց 35-ի սահմաններում էլ <<Նաիրի>> բժշկական կենտրոնից հայտնեցին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 44-ամյա անձինք։ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գործող հաստատությունում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

 

 

 

 

 

 

Դեպքի վայրը մանրակրկիտ զննվեց։ Քրեական հետախույզները, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները սենյակի հատակին հայտնաբերեցին հրազենի գնդակներից առաջացած վնասվածքներ, որոնցից մեկում անգամ , նախնական տվյալներով՝ գնդակ կար։ Փողոցում և շինության ներսում հայտնաբերվեցին նաև արնանման հետքեր, արնանաման հետքերով՝ ատրճանակի փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով և այլն։
Քրեական հետախույզները պարզել են ապօրինի հրազենով կրակողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են հետախուզական ու որոնողական տարաբնույթ միջոցառումներ, ինչպես և բացատրական աշխատանք։

 

 

 

 

 

 

 

 

Պարզվել են միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Մի շաիք անձինք ներկայացվել են դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնին՝ հարցաքննության։ 
Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.