▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն-կրակոցներ Երևանում. ոստիկանները հայտնաբերել են կռվի մասնակիցներին և ատրճանակը

Երեկ՝ հունվարի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի 3-րդ շենքի բակում վիճաբանություն է, որի ժամանակ հնչել են կրակոցներ և Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 13։30-ի սահմաններում նշված շենքի բակում մի քանի ավտոմեքենաների կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Վաղարշյան փողոցի 1-ին շենքի բնակիչներ՝ 53-ամյա Դավիթ Բրուտյանի, 25-ամյա Արման Բրուտյանի, 74-ամյա Սպարտակ Սարգսյանի, 48-ամյա Արթուր Սարգսյանի և Արամ Սարգսյանի միջև, որի ժամանակ փոխադարձ հնչեցվել են հայհոյանքներ և կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել հասարակության նկատմամբ։ Վիճաբանության ժամանակ Դ. Բրուտյանը ձեռքին եղած դանակով փոխադարձաբար հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Արթուր Սարգսյանը «Վալտեր» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակով կրակոցներ է արձակել։ Արաբկիրի ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված 2 պարկուճ։

Կռվի մասնակիցներից որոշ անձինք Արաբկիրի ոստիկանների կողմից բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին