▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ընտանեկան դժբախտությունը հավելյալ դժվարություններ բերեց. Գոհար Հարությունյանն անկեղծանում է

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Գուցե ես հա՞յ եմ...Հայաստանում ես հանգիստ եմ և ապահով. Ռոբին Ֆեյթ

Դատարկ-դատարկ խոսում ես. դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի. Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներն երթ են անցկացրել Երևանում



2019-01-14 17:47:31

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է փաստաբանների իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։   Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներն երթով շարժվել  են դեպի Արշակունյաց փողոց, նրանք մտադիր էին փակել Արշակունյաց պողոտան։ Նրանք վանկարկում են «Ամոթ, ամոթ»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բողոքի ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

 

 

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ:

 

 

 

 

 

 

 

 

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.