▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էր կատարվում հունիսի 1-ին Օրրանում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը իր հարկի ներքո կրկին կազմակերպել էր տոնական միջոցառում՝ իր հյուրընկալ դռները բաց անելով երեխաների առջև:

Հունիսմեկյան ուրախ մթնոլորտի ներքո հնչեցին բազմաթիվ ուրախ երգեր ու պարեր, եղան համեղ ուտեստներ, քաղցրավենիք, երջանիկ պահեր և մանկական խինդ ու ծիծաղ: Փոքրիկ օրրանցիների հետ տոնելու էին եկել Օրրանի աջակիցներն ու բարեկամները, սիրված և ճանաչցած դերասաններ, երգիչ-երգչուհիներ, լրագրողներ, ինչպես նաև՝ սփյուռքից ժամանած բարեկամներ: Կենտրոնի բակում երեխաների և հյուրերի համար հերթական անգամ հյուրասիրություն կազմակերպեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի աշխատակիցները՝ շեֆ-խոհարար Նիկոլաս Պուխտուայի գլխավորությամբ՝ պատրաստելով օրրանցիների կողմից սիրված համեղ համբուրգերները:  

Հունիսի 1-ի միջոցառման բարեհաջող կայացման գործում իերնց ներդրումն ունեցան Օրրանի բարեկամ ընկերությունները:  «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն տոնական սեղանների համար նվիրաբերեց  բոլորի կողմից սիրված զովացուցիչ ըմպելիքներից, «Թամարա» ընկերությունը երեխաներին հյուրասիրեց իր համեղ պաղպղակներից: Այս տարվա տոնախմբությանն առաջին անգամ Օրրանին միացավ «Բարի Սամարացի»-ի ընկերությունը, որն երեխաների համար պատրաստել էր իր արտադրության համեղ նրբերշիկներից, նվեր-տոպրականեր և իր հետ բերել մուլտ հերոսների սիրված կերպարներ՝ էլ ավելի բարձրացնելու փոքրիկների ուրախ տրամադրությունը:

Նշենք, որ 2000 թվականին Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից հիմնադրված «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն արդեն 17 տարի աջակցում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Դպրոցահասակ երեխաները հանրակրթական դպրոցի դասերից հետո այցելում են Օրրանի երևանյան և վանաձորյան կենտրոններ, սովորում կավագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն, ձեռագործություն, ինչպես նաև սնվում են և խաղում:

72157682581587870

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին