▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պաշտոնից ինձ հեռացնելու մեխանիզմները Ձեզ քաջ հայտնի են. Գլխավոր դատախազ

Արամ Մանուկյանի արձանի, «ատկատ»-ների մասին. ԱԺ-Կառավարություն հարց-պատասխանն ամբողջությամբ

Գյուղացուն 5 ծառ կտրելու համար դատում եք, բայց պաշտոնյային անտառից ֆուռով դուրս գալու համար՝ ոչ

Գլխավոր դատախազության 10 տարիների աշխատանքն ապարդյուն ու ձախողված տարիներ են եղել

«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին դիմել է Սերժ Սարգսյանին



2017-07-15 23:14:02

Հետք.am-ը գրում է. Ցմահ բանտարկյալ, 25-րդ տարին բանտում գտնվող Արսեն Արծրունին բաց նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին և ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին՝ հայտնելով իր բողոքը պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերաբերյալ:

Նամակը, որը նա վերնագրել է բողոք, ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժան պրն. նախագահ

Սույն թվի հունիս ամսի 1-ին ուժի մեջ մտավ Ձեր 474-Ն հրամանագիրը, որը ՀՀ-ում սկիզբ էր դնում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու նոր համակարգին:

Ստորագրյալս, բոլորած լինելով ազատազրկման 24 տարիները, երեկ բախտը ունեցա անձամբ հանդիպել անկախ հանձնաժողով անունը կրող և Ձեր վերոնշյալ հրամանագրի համաձայն ձևավորված խմբին:

Նկատի ունենալով, որ այս նոր համակարգը խիստ խոցելի է, նրա գործունեության արդարացիությունը հիմնված էր մեծ մասամբ ՙանկախ հանձնաժողովի՚ անդամների անցկացման որակի, լրջության և պատասխանատվության գիտակցության վրա:

Առանց այստեղ անդրադառնալու մանրամասներին, որոնք, ըստ էության, ոչ ոքի չէին էլ հետաքրքրում, ցավով հայտնում եմ Ձեզ, որ վաղաժամկետի այս նոր համակարգը, իր հանձնաժողովի հետ միասին Ձեր հրամանագիրը խեղկատակության վերածելով և բացարձակապես կապ չունենալով դատապարտյալի հետագա ռիսկայնության ազնիվ ու ճշգրիտ գնահատման իրենց վստահված գործառույթի հետ, պատժի իրականացման ոլորտում մի նոր իրավական կեղծիք են ստեզծել:

Դժբախտաբար, այդ կեղծիքը Ձեր անունից է իրականացվում: հաշվի առնելով այն, որ ՀՀ ԱՆ վերահսկողական և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պաշտոնեաներնն են այդ ՙանկախ հանձնաժողովի՚ անդամները, որոնց հանդիպել եմ երեկ, և հատկապես նկատի ունենալով, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համակարգը, ներքաշված լինելով սույն կեղծիքում, փաստորեն զրկված է իր գործառույթը կատարելու հնարավորությունից, բողոքում եմ Ձեզ այն բանի համար, որ հարյուրավոր դատապարտյալների ու ինձ կանգնեցրել եք իրավական անելանելի վիճակի առաջ:

Նյութն ամբողջությամբ կարդալ սկզբնաղբյուրում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.