▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թունել Հակոբից մինչև Շանել Սյուզի, Սևերից ու Սաքուլիկներից մինչև Սպիտակցի Հայկո ու Սուպեր Սաքո

Ի՞նչ կա հայկական եկեղեցու տակ

Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են չնշել խաչքարերի ծագման վայրը

Կուսաթաղանթին սիրահարվողներին չեմ պատասխանի. Անահիտ Հարությունյանը` իր և սիրելիի տարիքային մեծ տարբերության մասին

Ռուսաստանը հայրենիքս է, զտարյուն հայուհի եմ, հայերեն չեմ խոսում, բայց երեխաներս են խոսում. Մարգարիտա Սիմոնյան



2017-11-13 09:37:23

 

Օրերս Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Ռոսիա 24» եթերում հեռարձակվող «Կարևոր անձ» («Важная персона») հաղորդման հյուրն էր: Հաղորդավարի այն հարցին` արդյո՞ք հիշում է իր հայկական արմատների մասին և այդ էթնոսի կրո՞ղն է, Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է հետևյալ ձևով. «Ես անկասկած ռուսաստանցի եմ, ռուսերենը իմ մայրենի լեզուն է, իսկ Ռուսաստանը՝ հայրենիքը: Բայց ես, անկասկած, զտարյուն հայուհի եմ: Ճիշտ է, հայերեն չեմ խոսում, փոխարենը՝ երեխաներս հայերենին տիրապետում են»:

Մարգարիտան նշել է նաև, որ նախքան Տիգրան Քեսոյանի հետ ամուսնանալը Հայաստանում միայն մեկ անգամ էր եղել` Պուտինի այցի ժամանակ`  կատակելով, որ բացի Պուտինից, ոչինչ չէր տեսել: Միաժամանակ, Մարգարիտան նշել է, որ այս տարվա մայիս ամսին Տիգրան Քեսոյանը և նրա հայ ընկերները, այդ թվում` իրենց երեխաների կնքահայր Արթուր Ջանիբեկյանը, Հայաստան ֆենոմենալ այցելություն էին կազմակերպել:

Լրագրողը անդրադարձել է նաև այն հարցին` արդյո՞ք իրեն հաճախ է «բաժին հասել» իր հայկական ծագման համար.

«1990-ականներին Կրասնոդարը շատ խառը շրջան էր: Երկրամասը հեղեղված էր գաղթականներով՝ առաջին հերթին Հայաստանից. այնտեղ պատերազմ էր, Ղարաբաղի խնդիրը կար, շրջափակում էր: Ինչ-որ պահի Կրասնոդարում նույնիսկ հակական ջարդեր եղան: Դրանք հրահրել էին Գորբաչովի օրոք իշխանությունները: Մի գիշեր հավաքեցին զորակոչի տարիքի ռուս տղամարդկանց եւ ասացին, որ գնալու են պարզաբանման ղարաբաղյան հակամարտության հարցով: Եվ հաջորդ օրը սկսվեց՝ խփում էին ապակիներին, կոտրում, մենք թաքնվել էինք: Դպրոցում մեզ ասացին ինչ-որ ժամանակ դուրս չգալ»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.