▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ում համակարգված կոռուպցիոն սխեմաները վերացված են. Դավիթ Անանյանը ոգևորված է ու առավել եռանդով

Asekose.am-ի տեղեկություններով, Մոսկվա կինոթաատրոնի դահլիճում  ՊԵԿ-ն այսօր մեծ  հավաք էր կազմակերպել՝ հարկային և մաքսային բլոկների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ:

ՊԵԿ նախագահը խոսել է  ոլորտում առավել շոշափելի փոփոխություններ իրագործելու քայլերի մասին՝ նշելով, որ ինքն ու իր թիմը վճռական ու հաստատակամ են երկրում տնտեսական ու հարկային օրինականություն հաստատելու,  համակարգում կոռուպցիան վերացնելու և այդ առումով հայտարարված  նպատակները մինչև վերջ կյանքի կոչելու  համոզման մեջ:

Դավիթ Անանյանը շեշտել է , որ ՊԵԿ-ում համակարգված կոռուպցիոն սխեմաներ չեն կարող այլևս գործել և դրանք արդեն վերացված են: 

Նման հավաքը հուշում է այն մասին, որ Դավիթ Անանյանն ու իր թիմը շարունակում են ոգևորությամբ գործել ու եկել են երկար աշխատելու վճռականությամբ:

Ասում են, որ Դավիթ Անանյանի ինչ-որ լավ բան անելու համոզմունքն ու դրական էներգետիկան փոխանցվել է նաև ՊԵԿ-ի՝ երկար տարիների կոռուպցիոն մախինացիենրին մեջ վխտացող միջանցքներին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին