Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանը առձեռն ստացել է ծանուցումը և պատռել՝ լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրավապահ մարմինների նկատմամբ:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԲՀԿ առաջնորդը հարցաքննության է կանչվել Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է հայտարարությանը, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան և տունն այրելը սարքած պատմություն է: