▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«1 ձեռքբերում կար՝ ուղերձը հայերենով էր, հանուն խաղաղության՝ միգուցե պետք է հնչեր ադրբեջաներեն »

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին՝ ասել է. «Ոչ մի խոսք չասաց Արցախը թշնամուն հանձնելու, Ադրբեջանի կողմից էդ հանցագործությունն իրականացնելու ու դա դատապարտելու մասին: 2023-ն սկսվել էր Ազատ գյուղի զինվորական կացարանում ՀՀ բանակի պատմության մեջ ամենամեծ ողբերգությամբ: Տարին ամփոփող իր ուղերձում ոչ մի խոսք չկա զոհվածների հարազատներին մխիթարանքի իմաստով: Մենակ տնտեսական աճ ու աշխատավարձ: Մի ձեռքբերում կար ընդամենը, որ ուղերձը ներկայացվեց հայերեն լեզվով, որովհետև հանուն խաղաղության՝ միգուցե պետք է հնչեր ադրբեջաներեն կամ սինխրոն թարգմանությամբ, բայց ներկայացվեց հայերեն»,- նշել է Ղազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее