«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել 5 շարժական անիվներով աթոռ, որի արժեքը կազմել է 1 մլն 65 հազար դրամ։ Աթոռն ունի հետևյալ տեխնիկական բնութագիրը. «Միջին չափսի աթոռ` 5 շարաժական անիվների վրա: Խաչուկը` մետաղական հիմքով: Մեխանիզմը ճոճվող՝ աշխատանքային դիրքում և տարբեր բարձրություններում ֆիքսելու հնարավորությամբ: Նստատեղը 10 մմ հաստությամբ` նրբատախտակից: Նստատեղի լայնությունը` 500 մմ: Նստատեղի խորությունը`480 մմ: Նստատեղը երեսպատված` 60 մմ հաստությամբ, 25 կգ/մ3 խտությամբ սպունգով և խիտ կտորով: Նստատեղի բարձրությունը ամենաբարձր դիրքում` 500 մմ: Նստատեղի բարձրությունը ամենացածր դիրքում` 420 մմ: Հենակը և արմնկակալերը պլաստմասե՝ լրացուցիչ էրգոնոմիկ դետալի առկայությամբ: Արմնկակալերը` ամրացված թիկնակին և նստատեղին։ Թիկնակի բարձրությունը` 570 մմ: Թիկնակի պաստառը՝ ամուր ցանցային կտոր։ Արմնկակալի բարձրությունը նստատեղից՝ 180 մմ»: |
1 մլն 65 հազար դրամ 1 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet