««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 1 տոննա Հերոին ՀՀ ներմուծելու դեպքով ՀՀ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել։ Մասնավորապես, իրավապահները բարձրացրել են այն հարցը, որ, անկախ այն հանգամանքից, թե 1 տոննա հերոինի մասին ահազանգել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, դա որեւէ կերպ չի փրկում իրեն։ Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հերոինը ՀՀ ներմուծողները ինչ-որ հարցում անհամաձայնություն են ունեցել, ու կեղտը ջրի երես է դուրս եկել. հիմա պետք է հասկանալ, թե ով կամ ովքեր ինչ կապ ունեն 1 տոննա Հերոինը ՀՀ ներմուծելու հետ։ ԱԱԾ-ն սկսել է Միհրան Պողոսյանի եւ նրա ընկերությունների աշխատակիցների կալանավորման գործընթացը»: Դիտեք նաև՝ |
1 տոննա հերոին ներմուծելու գործով նոր զարգացումներ կլինեն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet