Աժ-ում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցը վերաբերում էր տաքսու վարորդներին: Նրա խոսքով 4 տարվա ընթացքում 4 բեռ է ավելացել.ԱՊՊԱ, կամիր գծեր, տեսախցիկներ, խաչմերուկների գծեր և, արդյունքում ֆինանսական բեռը կազմում է 150.000 դրամ:
Հարցին պատասխանեց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` խորհուրդ տալով այդ հարցով դիմել Քաղաքապետարան:
Արամ Մանուկյանը, շարունակելով խոսքը, ասաց, որ օրինակ ինքը մասնավոր հարկային տեսչություն կստեղծեր.
«Առաջարկում եմ, ոչ թե 70%-ը ինձ, 30-ը` ձեզ, այլ` 10%-ը ինձ` մնացածը Ձեր բյուջե»,-նշեց պատգամավորը:
Գագիկ Բեգլարյանն առաջարկեց, որ Արամ Մանուկյանը օրինագիծ պատրաստի և դնի քվեարկության: